Լիպոֆիլինգը սեփական ճարպով մարմնի կոսմետիկ թերությունների պլաստիկան է:

Տարիների ընթացքում դեմքի մաշկի տակ կուտակված ճարպի քանակը պակասում  է ինչն էլ նպաստում է մաշկի բարակելուն և թորշոմելուն: Ճարպի փոխպատվաստումը կօգնի Ձեզ հաղթահարել ծերության նման նշանները: Լիպոֆիլինգը մարմնի ուրվագծերը և փոքրիկ կոսմետիկ թերությունները շտկելու անվտանգ և հուսալի միջոց է: Ճարպային հյուսվածքի փոխպատվաստման իմաստը հետևյալն է՝ փոխպատվաստել այն հատվածները, որտեղ այն սակավ է կամ ցանկալի է, որ ավելի շատ լինի: Փոխպատվաստման համար ճարպային հյուսվածքը վերցնում են այն հատվածներից, որտեղ նրանց քանակը առավել է: Կտրվածքները, որտեղից դուրս է հանվում ճարպը, 0,5սմ են լինում, որոնց հետքերը հեշտությամբ վերանում են: Լիպոֆիլինգի համար անհրաժեշտ է 1-2 ժամ, կոնտուրային պլաստիկան անցկացնում են տեղային կամ ընդհանուր անզգայացումով: Լիպոֆիլինգը հիանալի միջոց է երիտասարդությունը վերադարձնելու, գեղեցիկ դիմագծեր և կառուցվածք ունենալու համար: Լիպոֆիլինգը հայտնի է նաև լիպոսկուլպտուրա անունով, ունի նաև հոմանիշներ՝ լիպոգրաֆտինգ, Fatgrafting (ճարպի փոխպատվաստում ), fatFilling (ճարպային լցումներ) կամ ճարպային ներարկումներ: Միանգամայն ճիշտ է, որ լիպոֆիլինգը սեփական ճարպի ներարկման միջոցով կոսմետիկ թերությունների շտկումն է: Ճարպային ներարկումը համարվում է այլընտրանքային սինթետիկ լցանյութ, քանի որ լիպոֆիլինգի միջոցով լցոնվում են դեմքի և մարմնի այն հատվածները, որտեղ ճարպային հյուսվածքների շերտը շատ բարակ է: Լիպոֆիլինգի օգնությամբ կարելի է հեշտությամբ մեծացնել շուրթերի, կրծքերի, ազդրերի ծավալը: Մեր կենտրոնում մշակված է ճարպային բջիջների մշակման և հետպրոցեդուրային թերապիայի հատուկ մեթոդ, ինչը թույլ է տալիս պահպանել առավելագույն քանակությամբ բջիջներ, որի արդյունքն է երկարաժամկետ և արդյունավետ լիպոֆիլինգը: Այս տեխնիկան ներառում է լիպոֆիլինգ ցողունային բջիջներով, ինչը հարստացնում է փոխպատվաստման պատրաստ ճարպը: 

 

Ցուցումներ

 

Այս պրոցեդուրայի միջոցով հնարավոր է՝

  • կառուցվածքի, ինչպես նաև ձեռքերի կորեկցիա (անհամաչափությունների ուղղում կամ ծավալի մեծացում)
  • Դեմքի կորեկցիա՝  կզակ, շուրթեր

 

 Վերականգնման շրջան լիպոֆիլինգից հետո

 

Շատ դեպքերում լիպոֆիլինգի անցկացման համար բավական է միայն տեղային անզգայացումը: Ճարպային հյուսավածքի փոխպատվաստումը տեղի է ունենում կտրվածքների միջոցով, ինչը կատարվում հատուկ ձև ունեցող ներարկիչների և խողովակների օգնությամբ: Ճարպի փոխպատվաստման պրոցեդուրան տևում է 1 ժամ: Ավելի մեծ կոսմետիկ արդյունք ստանալու համար լիպոֆիլինգը կարելի է զուգակցել վիրահատություններով՝ լիպոսակցիա, դեմքի ձգում, որովայնի պլաստիկա: Ճարպային ներարկումների հետվիրահատական հետքերն աննկատ են: Փոխպատվաստված ճարպային հանգույցի վրա արյունատար անոթների հայտնվելուց հետո կնկատվի լիպոֆիլինգի լիակատար արդյունքը: Արյունատար անոթները կպահպանեն ճարպային բջիջների սնուցումը, ինչը կապահովի վիրահտված շրջանների ծավալն ու ձևը: Վերջնական արդյունքի համար կարելի անցկացնել լիպոֆիլինգի մի քանի պրոցեդուրա: Այս դյուրին վիրահատական պրոցեդուրան կապահովի Ձեր թարմ, երիտասարդ տեսքը: