Որովայնի պլաստիկայի նպատակն է որովայնի առաջնային պատի ճարպային հատվածի հեռացումը: Քաշի զգալի նվազումը, տարիքային փոփոխությունները, հղիությունը հանգեցնում են որովայնի թուլացմանը: Որովայնի պլաստիկայի նպատակն է ուղղել այս խնդիրները: Աբդոմինոպլաստիկան գործառում են այն ժամանակ, երբ լիպոսակցիայի արդյունքները չեն գոհացնում: Վիրահատությունից հետո, որն իրականացվում է ընդհանուր անզգայնացման միջոցով, Դուք կունենաք ձիգ որովայն և նեղ իրան:

   

Որովայնի պլաստիկայի իրականացումը

 

Վիրահատությունը կատարվում է երկու կտրվածքով: Այնուհետև մաշկն առանձնացվում է մկաններից և այն հյուսվածքներից, որոնք ձևավորում են որովայնի դիմացի պատից մինջև կրծքավանդակն ընկած հատվածը: Շատ դեպքերում պորտը տեղափոխվում է, որի ցանկալի ձևի մասին նախօրոք են պայմանավորվում: վիրահատությունը տևում է 2-4 ժամ, հաճախորդը կենտրոնում անցկացնում է 1 օր:



Վերականգնում վիրահատությունից հետո

 

Վիրահատությունից հետո 2-3 ամիս անհրաժեշտ է կրել վիրակապ, կամ ձգող հագուստ: Մոտ մեկ ամիս վիրահատությունից հետո պետք է խուսափել ծանր ֆիզիկակական աշխատանքներից, և հետևել բժշկի հանձնարարականներին, ինչն էլ կնպաստի արագ ապաքինմանը: Վիրահատությունից վեց ամիս անց գրեթե հետք չի մնա: