Ականջախեցու պլաստիկան անցկացնում են 6-7 տարեկանում, երբ ընդհանուր առմամբ ականջախեցու աճը կանգ է առնում: Այսօր բազում մեթոդներ են հայտնի, որոնք հիանալի արդյունք են տալիս: Մեթոդի ընտրությունը կախված է հաճախորդի տարիքից, թերության տեսակից և հյուսվածքների կառուցվածքից: Առավել հանդիպող թերության տեսկաը թերզարգացվածությունն է կամ չափազանց մեծ ականջամանը: Ձևի շտկման համար կատարում են կտրումներ, եթե ականջամանը չափազանց մեծ է, ապա մի մասը հեռացնում են:

Ականջախեցիների ի ծնե թերությունների շատ տեսակներ են հանդիպում: Յուրաքանչյուրն ունի ուղղման իր մեթոդը: Վիրահատուության ավարտից հետո վիրակապում են հատուկ էլաստիկ վիրակապով: Վիրակապը փոխում են հաջորդ օրը: 10-ը օր շարունակ անհրաժեշտ է կրել վիրակապը, իսկ հաջորդ 10-ը օրերի ընթացքում միայն՝ գիշերը: Վիրահատությունը անցկացնում են տեղային անզգայացումով, տևողությունը՝ 1 ժամ, կարերի հեռացումը՝ 8 օրից, ստացիոնարում անցկացնել 1-2 ժամ: