Վիրաբուժություն
Պլաստիկ վիրաբուժությունը ոչ միայն անհրաժեշտ քայլ է, այլ նաև կյանքը արմատապես փոխելու փորց: Կարևորը հավատալ սեփական գեղեցկությանն ու անկրկնելիությանը: Իմ խորհրդատվությունները կօգնեն Ձեզ հաղթահարել կասկածները և ցրել կարծրատիպերը:
Դեմքի երիտասարդացում
Շատ հանգամանքներ՝ օրինակ տարիքը, արևի ճառագայթների ազդեցությունը նպաստում են մաշկի ծերացմանգ ործընթացին, այս գործընթացը դանդաղեցնելու և եղած թերությունները շտկելու համար լավագույն միջոց է համարվում դեմքի լազերային վիրահատությունը:
Մազերի տրանսպլանտացիա
50-ն անց շատ կանայք և տղամարդիկ տառապում են մազաթափությամբ: Այսօր մազերի փոխպատվաստումը կատարում են միկրոգրաֆտների փոխպատվաստման եղանակով: Սեփական մազերի փոխպատվաստումը համարվում է ամենաբնական միջոցը:
Բոտուլոտոքսին
Մի շարք խնդիրներ նպաստում են մաշկի վրա կնճիռների առաջացմանը: Միմիկական են կոչվում այն կնճիռները, որոնք առաջանում են միմիկական մկանների ակտիվ գործունեության պատճառով: