50-ն անց շատ կանայք և տղամարդիկ տառապում են մազաթափությամբ: Այսօր մազերի փոխպատվաստումը կատարում են միկրոգրաֆտների փոխպատվաստման եղանակով: Սեփական մազերի փոխպատվաստումը համարվում է ամենաբնական միջոցը: Մնացած բոլոր մազաբուժության մեթոդներն անօգուտ են: Մազերի փոխպատվաստման ամենատարածված եղանակը սեփական մազերի փոխպատվաստումն է՝ վիրահատական միջամտությամբ: Սովորաբար փոխպատվաստման համար օգտագործվում է 1-2 մազային ֆոլիկուլ՝ միկրոգրաֆտ: Ամեն օր ավելի շատ բժիշկներ են դիմում այս միջոցին: Փոխպատվաստման հետևյալ մեթոդի կիրառումն օգնում է հասնել առավելագույն էսթետիկ արդյունքի: Վիրահատությունից հետո փոխպատվաստված մազերն աճում են ինչպես բնական մազերը: Պրոցեդուրան անցկացվում է ամբուլատոր պայմաններում, տեղային անզգայացման միջոցով: Մոտավորապես վեց ամիս անց պատվաստված մազերն ընկնում են, որոնց փոխարինում են նոր աճող մազերը: Անհրաժեշտ խտություն ստանալու համար կարելի է անցկացնել մազերի փոխպատվաստման մի քանի թերապիա: Մազերի փոխպատվաստումը պրոգրեսիվ գործընթաց է, ինչը պահանջում է մոտ 100 միկրոգրաֆտ, որոնցից յուրաքանչյուրը 2-3 մազ է:

 

 

Մազերի փոխպատվաստման առավելությունը՝

 

Հետևյալ պրոցեդուրան շարունակական արդյունք ունի: Փոխպատվաստումից հետո նրանք շարունակում են աճել բնական մազերի նման և չեն պահանջում կրկնակի միջամտություն:

Վերադարձնում է մազերի բնական տեսքը, Ձեզ երիտասարդացնում է և բարձրացնում է ինքնագնահատականը նաև դիմացինների մոտ:

  • Մազերի փոխպատվաստման մեթոդին պետք է դիմեն միայն առողջ հաճախորդները, ովքեր ունեն բավական դոնորային մազեր, այս պրոցեդուրան կարելի է համակցել վիրահատական այլ պրոցեդուրաներով: Լավ արդյունքի համար 1-2 տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի անցկացնել մի քանի փոխպատվաստման պրոցեդուրա: Ինչպես այլ վիրահատությունների ժամանակ այս դեպքում էլ հնարավոր է լինեն կապտուկներ, մաշկի հատվածում զգալի լինի թմրություն: Վիրահատությունից մի քանի օր անց կարող եք անցնել կյանքի բնականոն հունին: Նշենք, որ կան գործարաններ, որոնք արտադրում են սինթետիկ մազեր՝ միկրոֆիբրեր: Սակայն դրանք ունեն նկատելի թերություններ՝ կարող են առաջացնել անտանելի քոր, ինչը հանգեցնում է բորբոքման, վերջիվերջո օրգանիզմի չընդունելու պատճառով դրանք սկսում են թափվել:  

 

  • Անդրոգենետիկ ալոպեցիա կանաց և տղամարդկանց մոտ:
  • Մաշկի բորբոքային հիվանդություններ, դեմքի և գլխի այրվածքներ
  • Մազի աճի գծի ի ծնե բարձր դիրք
  • Հոնքերի աճի շտկում

 

 

 

Հակացուցումներ՝

 

 

  •   Անզգայնացման նկատմամբ ալերգիա
  •   Արյան մակարդման համակարգի պաթոլոգիա 
  •   Շաքարային դիաբետ
  •   Գլխի մաշկի մազոտ հատվածների հիվանդություններ