Մազերի  փոխպատվաստման լոսկուտային մեթոդ: Այս մեթոդը 1 սեանսի ընթացքում թույլ է տալիս փոխպատվաստել մեծ քանակությամբ պատվաստվող մազեր՝
(4 - 5 հազար):
Այս պրոցեդուրան իրականացվում է ամբուլատոր պայմաններում: Միջին տևողությունը 2-5 ժամ է, սակայն կախված է նաև փոխպատվաստվող մազերի քանակից: Վիրահատությունը անցկացվում է տեղային անզգայացումով, հարմարավետ պայմաններում, հաճախորդը կարող է նույնիսկ երաժշտություն լսել պրոցեդուրայի ընթացքում: Ժամանակ առ ժամանակ հաճախորդին հանգիստ է տրվում:

Մեթոդն իրականացվում է 4 փուլով՝


1. Դոնորական հատվածից՝ փոխպատվաստվող մազի առանձնացում,
2. Միկրոգրաֆտների առանձնացում,
3. Մաշկի ընդունող հատվածի մշակում,
4. Իմպլանտացիա: