Միկրոգրաֆտներով մազերի փոխպատվաստման ժամանակակից և կատարելագործված տարբերակը առանց կարերի փոխպատվաստումն է: Հետևյալ տեխնիկայի առանձնահատկությունն այն է, որ այս դեպքում մազերի փոխպատվաստումը կատարում են առանց կտրվածքների, 0,8-1,0 մմ երկարություն ունեցող սարքի միջոցով, որը կոչվում է «Follicular Unit Extraction» (FUE): Այս մեթոդի կիրառումը թույլ է տալիս մեկ պրոցեդուրայի ընթացքում պատվաստել ավելի քան 3000 միկրոգրաֆտ: Երկու մեթոդներն էլ նույնն են, տարբերությունը դոնորական նյութի ընտրության մեջ է:

Փոխպատվաստման առանց կարերի մեթոդի առավելություններն են՝

 

 

  • Կարերի բացակայությունը
  • Կտրվածքների բացակայություն
  • Մարմնից մազեր պատվաստելու հնարավորություն