Հետևյալ պլաստիկան կօգնի ձգել թուլացած մաշկը և ստանալ ձիգ մաշկ: Ճարպի ավելցուկը, թուլացած մաշկը ֆիզիկական և հուզական բնույթի խնդիրներ են առաջացնում: Իհարկե բոլոր նմանատիպ խնդիրները հանարավոր է լուծել ազդրերի ձգման շնորհիվ: Երբ մաշկը էլաստիկ է կարելի բավարարվել միայն լիպոսակցիայով:
Այս վիրահատությունը բավական լուրջ մոտեցում է պահանջում, հաճախորդը պետք է անցնի ամբողջական հետազոտություն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Պրոցեդուրայի ընթացքում կտրում են մաշկի ավելորդ հատվածները, կտրվածքները կատարում են աճուկային հատվածում, այդ պատճառով էլ վիրահատությունից հետո դրանք աննկատ են: