Հիպերգիդրոզը խնդիր է կապված քրտնարտադրության հետ: Բոլորս հանդիպել ենք այն խնդիրների հետ, որոնք առաջացնում է այս հիվանդությունը: Այս փոքրիկ խնդիրը ոչ միայն հոգեբանական խնդիրներ է առաջացնում, այլ նաև բորբոքում է մաշկը: Ցավոք դեզոդորանտները, հակաքրտինքային միջոցները ոչ միշտ են մեզ օգնում թաքցնել այս խնդիրները:
Հիպերգիդրոզի բուժումը
Հիպերգիդրոզը տեղային բնույթ է կրում՝ թևատակեր, ձեռքի ափեր, ոտնաթաթ, հաճախ ուղեկցվում է տհաճ հոտով և առաջացնում է տհաճ զգացողություններ: Ժամանակակից կոսմետոլոգիան հիանալի միջոց է առաջարկում այս խնդրից ձերբազատվելու համար՝ ներարկումներ Բոտոկսով և Դիսպորտով: Բոտոկսը և դիսպորտը չեն ներթափանցում արյան մեջ, այլ սահամանափակվում են այն տարածքով որտեղ կատարվել է ներարկումը: Բոտուլինոտոկսինի օգտագործումը չի առաջացնում բոտուլիզմով հիվանդանալու վտանգ, քանի որ չունի համակարգային ազդեցություն: Ներարկումից հետո արգելափակվում է միայն ացետիլխոլինի արձակումը, ինչն ազդանշան է տալիս նյարդային մկաններին, որն էլ նպաստում է մկանային կծկումների կրճատմանը, ընդ որում՝ ապահովելով արյան մատակարարումը և մկանային սնուցումը, ինչով էլ բացատրվում է ատրոֆինայի բացակայությունը, նույնիսկ մի քանի անգամյա ներարկումներից հետո:
Արդյունքը
Ցանկալի արդյունքի հասնելու համար բավական է անցկացնել ընդամենը մեկ պրոցեդուրա, իսկ 2-3 օր անց կնկատեք տեսանելի արդյունք: Ներարկումն ազդում է անմիջապես, սակայն արդյունքը հավերժ չէ: Քրտնարտադրության գեղձերի վրա ներարկումների ազդեցությունը տևում է 3-10 ամիս, երբեմն մինջև 12-16 ամիս:
Հակացուցումներ
Թվարկված գործոններից որևէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում խուսափել ներարկումներից՝
- Հղիություն
- Կրծքով կերակրելու ընթացքում
- Քաղցկղի դեպքում
- Դեղամիջոցների նկատմամբ առանձնահատուկ դիմադրողականության դեպքում
- Ներվամկանային պաթոլոգիայի դեպքում
- Ներարկման ենթակա հատվածի բորբոքման դեպքում
- Էպիլեպսիկ հիվանդության ժամանակ
- Հակաբիոտիկների օգտագործման դեպքում
- Հեմոֆիլիա (արյան մակարդելիության խնդիր)
- Դիսպորտի դեպքում՝ ալերգիա կովի կաթի սպիտակուցի նկատմամբ
Անցանկալի ազդեցություններ
Կանանց և տղամարդկանց մոտ այս ներարկումները անցկացվում են առանց բարդությունների, սակայն լինում են դեպքեր, երբ առաջանում են հետևյալ խնդիրները՝
- Գրգռվածություն, կարմրություն կամ ցավ ներարկված հատվածում
- Ալերգիկ ազդեցություններ
- Այտուցներ
- Թմրություն
Խորհուրդներ, որոնց պարտադիր է հետևել
Պրոցեդուրայի ավարտից հետո անհրաժեշտ է՝
- Հրաժարվել հակաքրտինքային միջոցներից
- Մի քանի օր խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից
- Ներարկված հատվածներին չդիպչել՝ բորբոքումներից խուսափելու համար
- Մեկ շաբաթվա ընթացքում չընդունել տաք վաննա: