Պլաստիկ վիրաբուժության այս մեթոդը թույլ է տալիս վերադարձնել գեղեցկությունը և երկարաձգել մաշկի ծերացման գործընթացը՝ առանց վիրահատական միջամտության: Կախված այն բանից թե ինչ խնիր է դրված վիրաբույժի առաջ բժիշկն օգտագործում է՝ Սիլուետ լիֆթ, սոֆթ:
Թելերի վրա կան կոներ, որոնք թույլ են տալիս ճիշտ տեղում ձգել մաշկը:
Թելերով ձգումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, տեղային անզգայացումով և շատ կարճ ժամանակ է պահանջում՝ ընդամենը 30 րոպե: Թելերով լիֆթինգը թույլ է տալիս վերականգնել մաշկը և մաշկի նուրբ հյուսվածքները:
- Հեռացնել քթային հատվածի ակոսները
- Բարձրացնել այտերը և այտոսկրերը
- Ձգել բրիլները
- Հարթեցնել քթային հատվածի ծալքերը
- Ձգել ունքերը
Սիլուետ լիֆթ, սոֆթ
Այտերի ձգում թելերով
Դեմքի միջին հատվածի ձգումը լիֆթինգի ամենատարածված և շատ կիրառվող մեթոդն է նրանց համար ովքեր ուզում են խնամված և ներկայանալի տեսք ունենալ:
Դեմքի օվալի ձգում թելերով
Հաճախ դեմքի օվալը տարիքի պատճառով ալիքաձև տեսք է ստանում: Եթե նկատում եք ծերության առաջին նշանները, պետք չէ սպասել: Դեմքի օվալի ձգումն անցկացնում են այն ժամանակ, երբ մաշկն այնքան էլ թուլացած չէ, կամ էլ պարզապես պրոֆիլակտիկայի համար:
Շրթունքի անկյունների ակոսների հարթեցում
Շատ դեպքերում շուրթերի անկյուններում առաջանում են տգեղ ակոսներ, իսկ դեմքը ստանում է խիստ արտահայտություն, նույնիսկ եթե մարդն իրականում այդպիսին չէ: Այս մեթոդը թույլ կտա հարթել այդ կնճիռները:
Ականջի հատվածի լիֆթինգ՝թելերով
Թելերով մաշկից ձգման կարևոր պրոցեդուրա է, ինչը հնարավորություն է տալիս ձգել կզակի հատվածը, և ավելի գեղեցկացնել դեմքի օվալը:
Կզակի լիֆթինգ թելերով
Կզակի լիֆթինգը ծավալ է հաղորդում կզակին՝ ձգելով պարանոցը: Շատ դեպքերում կատարվում է իմպլանտների տեղադրում:
Պարանոցի լֆթինգ թելերով
Պարանոցի ձգման ժամանակ թելերն անցկացվում են մաշկի տակ:
Հոնքերի ձգում թելերով
Աչքերի անկյունների հատվածի կնճիռների հարթեցումը Ձեր հայացքն ավելի արտահայտիչ կդարձնի: Այսօր ընդունված է ունքերի լատերալ վերջույթների ձգումը, որից հետո Ձեր դեմքը չի ստանա զարմացած հայացք:
Ձեռքերի լիֆթինգի
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը գրավել ձեռքերի լիֆթինգին: Պրոցեդուրան թույլ է տալիս ուսերի հատվածից հավաքել թորշոմած և թուլացած մաշկը և ստանալ նոր, գեղեցիկ կազմվածք: Լիֆթինգը համարվում է մաշկի ձգման անվտանգ և երկարաժամկետ մեթոդ: