Կնոջ օրգանիզմում կա երեք հատված, ինչը մատնում է նրա կենսաբանական տարիքը՝ աչքերի հատվածի մաշկը, ձեռքերն ու պարանոցը: Պարանոցի հիմնական էսթետի խնդիրը՝ մաշկի ծերացման հետևանքով, նրա վրա առաջացած լայնակի կնճիռներն են: Ցավոք միայն տարիքը չէ այս կնճիռների առաջացման պատճառը, պատճառ կարող են հանդիսանալ ժառանգականությունը, քաշի կորուստը, բարձր բարձերի վրա քնելու սովորությունը, արևի տակ երկար ժամանակ անցկացնելը և այլն: Ժամանակակից կոսմետոլոգիան առաջարկում է պարանոցի խնամքի տարբեր միջոցներ՝ կոսմետիկ խնամք՝ նախատեսված հատուկ այս հատվածի համար, քիմիական պիլինգ, մեզոթերապիա, բիորեվիտալիզացիա, պլազմոլիֆթինգ, միկրոտոկային թերապիա՝ լազերային և միկրոհղկումային, պլաստիկ վիրաբուժություն և շատ ուրիշ: Կախված խնդիրի առաջացման պատճառից կոսմետոլոգը ընտրում է առավել հարմար տարբերակը բուժման համար: Եթե Ձեր կոսմետիկ միջոցները ի վիճակի չեն ծածկել պարանոցի վրա առաջացած ծալքերը, իսկ պլաստիկ վիրաբուժության պատրաստ չեք դիմել, ապա Ձեզ կառաջարկենք կամընտրական տարբերակ, որը պլաստիկ վիրաբուժությունից մատչելի չի լինի և արդյունավետ քան Ձեր կոսմետիկ միջոցները: Ուրվագծային պլաստիկան թույլ կտա Ձեզ արագ և արդյունավետ ազատվել պարանոցի ծալքերից: Պլաստիկան անցկացվում է ֆիլլերների օգնությամբ, որի հիմքում ընկած է հիալուրոնյան թթուն, որն առկա է մեր օրգանիզմի հյուսվածքներում և պատասխանատու է մաշկի խոնավության ապահովմանը: Տարիների ընթացքում հիալուրոնյան թթուն օրգանիզմում նվազում է, որի հետևանքով մաշկը չորանում է, ծերանում է և առաջանում են կնճիռներ: Ներարկումները թույլ են տալիս բջջի ներսում պահպանել խոնավությունը՝ չխախտելով նրա կառուցվածքը: Ուրվագծային պլաստիկայի համար մենք օգտագործում ենք հետևյալ դեղամիջոցը՝ Restylane Vital:
Արդյունքը
Ուրվագծային պլաստիկայի արդյունքը ակնթարթորեն նկատելի է դառնում, իսկ վերջնական արդյունքը նկատելի է դառնում 2-3 շաբաթ անց, երբ թթվի մոլեկուլները դեպի իրենց են ձգում ջրային մոլեկուլները:
Հակացուցումներ
- Հղիություն, կրծքով կերակրելու ընթացքում
- Քաղցկեղ
- Արյան մակարդելիության խնդիր
- Էպիլեպսիա
- Ներարկաման համար նախատեսված հատվածի բորբոքում
- Խորը քիմիական պիլինգներից և միկրոհղկումներից հետո 2 շաբաթվա ընթացքում
- Բարձր զգայնություն հիալուրոնյան թթվի նկատմամբ
Անցանկալի հետևանքներ
Վերականգնման ընթացքը երկար չի տևում, ընդամենը 1-2 օր անց ներարկումների հետքերը վերանում են: Ներարկումների հատվածում հնարավոր են կարմրություն և թեթև այտուց:
Հետվիրահատական շրջանում անհրաժեշտ է՝
- Բորբոքային պրոցեսներից խուսափելու համար մի մերսեք և մի դիպչեք ներարկված հատվածներին
- Մի քանի օր հրաժարվեք տաք վաննաներից և շոգեբաղնիքներ այցելություններից
- Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից