Ժամանակակից հասարակությունը մեծ նշանակություն է տալիս կատարյալ կազմվածքին: մարմնի կորեկցիայի այն տարբերակը, որը մենք ենք առաջարկում ունի շատ դրական կողմեր: Սպորտն առողջություն է: Մենք ոչ մի դեպքում մեր հաճախորդներին չենք հորդորում չզբաղվել սպորտով: Հակառակը մենք հորդորում ենք Ձեզ հոգ տանել կառուցվածքի և առողջության մասին կատարելով ֆիզիկական վարժություններ, քանի որ նրանք թույլ են տալիս ոչ միայն գեղեցիկ արտաքին ունենալ, այլ նաև ինքնավստահ զգալ: Բայց ինչ անեն նրանք ում հակացուցված է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ կապված առողջական խնդիրներով, կամ էլ ժամանակ չունեն մարզադահլիճներ այցելել:

Երկրորդ տարբերակը պլաստիկ վիրաբուժությունն է: Խնդրի լուծման իրական բացահայտում է դարձել ներարկումների միջոցով մարմնի ուրվագծային պլաստիկան: Ուրվագծային պլաստիկայի անցկացման համար մեր կլնիկայում օգտագործում են MACLROLANE դեղամիջոցը:

Չնայած այս տարբերակը համարվում է կոսմետիկ պրոցեդուրաներից ամենաթանկը, սակայն մեծ առավելություն ունի մյուս տարբերակների նկատմամբ՝

  • Դեղամիջոցի բնական համատեղումը մարմնի հյուսվածքների հետ
  • Անցավ պրոցեդուրա՝ շնորհիվ տեղային անզգայացման
  • Ընդհանուր անզգայացման անհրաժեշտության բացակայություն
  • Նվազագույն վերականգման շրջան
  • Բնական արդյունք
  • Տարիքային սահմանափակում չկա
  • Հետքեր չեն մնում
  • Անցանկալի հետևանքների նվազագույն քանակ


Ցուցումներ

 

Ուրվագծային պլաստիկան խորհուրդ է տրվում անցկացնել հետևյալ դեպքերում՝

  • Մաշկի տոնուսի և էլաստիկության բարձրացման համար
  • Ազդրին ծավալ հաղորդելու նպատակով
  • Սրունքների կառուցվածքի շտկման համր
  • Հյուսվածքներին ծավալ հաղորդելու համար


 

 

Արդյունք



Ցավոք ուրվագծային պլաստիկայի համար օգտագործվող դեղամիջոցների արդյունքը հավերժ չէ, քանի որ հիալուրոնյան թթուն ազատ ռադիկալների պատճառով երկար չի պահպանում իր բնական տեսքը: Ժամանակի ընթացքում այն ներծծվում է: Պրոցեդուրայի փոփոխությունը անմիջապես նկատելի է դառնում, իսկ արդյունքը տևում է 12-24 ամիս: 12 ամիս անց գուցե քիչ չափաբաժնով ներարկման կարիգ լինի:

Հակացուցումներ



Խուսափեք ուրվագծային պլաստիկայից հետևյալ դեպքերում՝

  • Հղիության ընթացքում, կրծքով կերակրելու ժամանակ
  • Քաղցկեղ
  • Հեմոֆիլիա
  • Բորբոքային պրոցեսներ
  • Լազերային և միկրոհղկումներից հետո 2 շաբաթվա ընթացքում
  • Հիալուրոնյան թթվի նկատմամբ բարձր զգայնություն

 
Անցանկալի հետևանքներ

 Վերականգնողական շրջանը տևում է ընդամենը 1-2 օր, հազվադեպ առաջանում են՝

  • Կարմրություն
  • Թեթև այտուց
  • Քոր

 

Խորհուրդներ

Հետևյալ խորհուրդներին հետևելու դեպքում Դուք կխուսափեք անցանկալի հետևանքներից

  • Մի քանի օր հրաժարվեք լոգանք ընդունելուց և շոգեբաղնիք այցելելուց
  • Հրաժարվեք հակաբիոտիկների ընդունելուց
  • Բացառեք ոգելից խմիչքները 

 

Ուշադրություն. Դեղամիջոցի անհրաժեշտ քանակը կախված է անհատի օրգանիզմից: