Շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթները և շատ ուրիշ գործոններ մեծ ազդեցություն են ունենում և խթանում են մաշկի ծերացման գործընթացի արագացմանը: Ժամանակի ընթացքում մաշկին երիտասարդ և էլաստիկ տեսք հաղորդող կալոգենի և հիալուրոնյան թթվի քանակի նվազումը նպաստում է մաշկի ծերացմանը, դեմքը կորցնում է ծավալը, որի հետևանքով առաջանում են անցանակալի կնճիռներ: Հիալուրոնյան թթուն ուրվագծային պլաստիկայի մեջ մեծ կիրառություն ունի:
Արդյունքը
Ներարկումներն անցկացվում են բարակ, փափուկ ասեղների օգնությամբ, ինչն էլ նպաստում է դեղամիջոցի՝ անցավ և փափուկ ներթափանցմանը օրգանիզմ: Պրոցեդուրայի միջին տևողությունը 40-60 րոպե է: Փոփոխությունը նկատելի է դառնում ակնթարթորեն, իսկ արդյունքը Ձեզ կհիացնի 6-12 ամիս, երբեմն մինջև 18 ամիս: Դեղանիջոցը 2 մմ խորոթյամբ ներթափանցում է մաշկի տակ, հաղորդում է ծավալ, մաշկը դառնում է հարթ, իսկ կնճիռներն անհետանում են:
Վերին շուրթի կնճիռների ուրվագծային պլաստիկա
Պերիորալ կնճիռներն առաջանում են վերին շուրթի և քթի միջև: Այս հատվածի կնճիռների առաջացման պատճառը միմիկական շարժումների ակտիվ գործունեությունն է, որին նպաստում են ծխելը, էմոցիաներն արտահայտելու ժամանակ շուրթերի սեղմելը և շատ ուրիշ գործոններ: Հասուն տարիքում այս կնճիռները տեսանելի են դառնում նույնիսկ այն ժամանակ, երբ մկանները գտնվում են հանգիստ վիճակում:
Քթի և շուրթերի միջև առաջացած կնճիռներ
Ակտիվ միմիկական շարժումները նպաստում են այս հատվածում կնճիռների առաջացմանը: Տարիների ընթացքում մաշկը դառնում է չոր և ավելի բարակ: Այտերի վրա առաջանում են կնճիռներ, իսկ դեմքը տխուր, մռայլ տեսք է ստանում: Ֆիլլերային ներարկումներով ուրվագծային պլաստիկան թույլ կտա վերադարձնել երիտասարդությունը:
Շուրթերի եզրերի ուրվագծային պլաստիկա
Նրանք ովքեր ունեն այս խնդիրը հաճախ կլսեն. "Ինչու ՞
ես այդքան տխուր" հարցը: Սակայն իրականում խնդիրը վատ տրամադրությունը չէ: Շուրթերի եզրերում առաջացած կնճիռները նպաստում են Ձեր դեմքի տխուր արտահայտությանը: Ֆիլլերների օգնությամբ հնարավոր է ծավալ հաղորդել և հարթեցնել կնճիռները:
Այտոսկրերի ուրվագծային պլասիկա
Կանայք ովքեր ցանկանում են միշտ մնալ երիտասարդ, թաքցնել իրենց կենսաբանական տարիքը և լինել գրավիչ կարող են դիմել այտոսկրերի պլաստիկ վիրաբուժությանը: Այլևս անհրաժեշտ չէ մի քանի շերտ կոսմետիկ միջոց օգտագործել, արտահայտիչ և գեղեցիկ այտեր ունենալու համար: Ուրվագծային պլաստիկան թույլ է տալիս ձգել մաշկը այտերի հատվածում, բարելավել դեմքի կառուցվածքը: Մենք օգտագործում ենք դեղամիջոցներ՝ նախատեսված այս պրոցեդուրայի համար, որոնք արդյունավետ են և անվտանգ:
Կզակի ուրվագծային պլաստիկա
Մեր դեմքի կարևոր մասն է կազմում կզակը: Կզակի ճիշտ կառուցվածքը գեղեցիկ տեսք կհաղորդի Ձեր դեմքին: Ֆիլլերային ներարկումներով ուրվագծային պլաստիկան կշտկի կզակի հետ կապված խնդիրները:
Քթի ուրվագծային պլաստիկա
Ներարկումային ուրվագծային պլաստիկան հիանալի միջոց է նրանց համար ովքեր չեն ցանկանում դիմել վիրահատական միջամտության: Անհրաժեշտ է տեղյակ լինել, որ ներարկումների միջոցով հնարավոր չի լինի շտկել քթի, ասպես կոչված թևիկները, քանի որ պլաստիկայի անցկացման համար օգտագործում են թանձր դեղամիջոց, որը կպչում է ոսկորային հյուսվածքին: Այսպիսով ուրվագծային պլաստիկայի միջոցով հնարավոր է վերացնել քթի ավելորդ ոսկորը, դարձնել համաչափ, շտկել ծայրը և գեղեցիկ տեսք հաղորդել քթին: Քանի որ դեղը պարունակում է լիդոկային ինչը պրոցեդուրան դարձնում է անցավ, չեն լինում անցանկալի հետևանքներ: Հիալուրոնյան թթվի հիմքով դեմքի պլաստիկան Ձեզ թույլ կտա՝
- Հարթել դեմքի և պարանոցի կնճիռները
- Շտկել դեմքի կառուցվածքը
- Արտահայտիչ դարձնել այտերը
- Ձևավորել կզակը
- Ձևափոխել քթի կառուցվածքը
- Ավելացնել շուրթերի ծավալը, փոխել կառուցվածքը
Հակացուցումներ
Դեմքի պլաստիկայի անցկացումը արգելվում է հետևյալ դեպքերում
- Հղիության ընթացքում, կրծքով կերակրելու ժամանակ
- Քաղցկեղ
- Հեմոֆիլիա
- Բորբոքային պրոցեսներ
- Լազերային և միկրոհղկումներից հետո 2 շաբաթվա ընթացքում
- Հիալուրոնյան թթվի նկատմամբ բարձր զգայնություն
Անցանկալի հետևանքներ
Վերականգնման շրջանը շատ կարճ է տևում: Ընդամենը 1-2 օր անց ներարկումների հետքերն աննկատ կդառնան:
Հազվադեպ հանդիպում են՝
- Կարմրություն
- Թեթև այտուց
- Կապտուկներ
- Քոր
Խորհուրդներ
Հետևյալ խորհուրդներին հետևելու դեպքում կխուսափեք անցանկալի հետևանքներից և հետագա բարդություններից:
- Բորբոքումներից խուսափելու համար խուսափեք ներարկված հատվածներին դիպչելուց կամ մերսելուց
- Մի քանի օր խուսափեք լոգանք ընդունելուց կամ հաճախել շոգեբաղնիք կամ լողավազան
- Չօգտագործել կոսմետիկ միջոցներ
- Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
Ուշադրություն. Դեղամիջոցի քանակի ընտրությունը անհատական է՝ կախված հաճախորդի օրգանիզմից: