Գեղեցիկ և խնամված ձեռքերը միշտ գրավում են շրջապատի ուշադրությունը: Ձեռքերը շատ բան են պատմում մարդու մասին, օրինակ որքան ուշադիր է նա իր արտաքինի նկատմամբ: Շատերը փորձում են պարբերաբար խնամել եղունգները, սակայն քչերն են ուշադրություն դարձնում ձեռքերին: Ձեռքերի տարիքային փոփոխության հիմնական խնդիրներն են՝ էլաստիկության նվազեցումը, պիգմենտների առաջացումը, ձեռքերի փափուկ հյուսվածքների կորուստը: Հակատարիքային լավագույն միջոցը ձեռքերի պլաստիկան է: Հիալուրոնյան թթուն ուրվագծային պլաստիկայի դեղամիջոցների մեջ օգտագործվող նյութ է: Ֆիլլերները, որոնց հիմքն են հանդիսանում հիալուրոնյան թթուն ապահովում են ծավալը: Պրոցեդուրան անցկացվում է փափուկ ասեղների միջոցով, ինչը թույլ է տալիս անցկացնել անցավ մոդելավորում: Ձեռքերի ուրվագծային պլաստիկայի համար մենք օգտագործում ենք հետևյալ դեղամիջոցը՝ Restylane Vital:

 

Արդյունքը

 

Պրոցեդուրան չի պահանջում նախնական պատրաստվածություն, իսկ ազդեցությունը տեսանելի է դառնում ակնթարթորեն: Արդյունքը տևում է միջինը 9-18 ամիս:




 

 

 

 Հակացուցումներ 

  • Հղիություն և կրծքով կերակրելու ժամանակահատված
  • Խնդիրներ կապված արյան մակարդելիության հետ
  • Դերմատիտներ
  • Բարձր զգայնություն հիալուրոնյան թթվի նկատմամբ
  • 2 շաբաթ միկրոհղկումներից և քիմիական պիլինգներից հետո

 

Անցանկալի հետևանքներ

 


Այս պրոցեդուրան գրեթե չի թողնում անցանկալի հետևանք: 1-2 օր ներարկման հատվածում հնարավոր են այտուցներ, ընդհանուր առմամբ ձեռքերի պլաստիկան անցկացվում է առանց որևէ անցանկալի հետևանքների:

 

 

 

 

Հետվպրոցեդուրային շրջան

 

Ձեռքերի՝ ներարկումների միջոցով, ուրվագծային պլաստիկան երիտասարդացման մեթոդների մեջ մեծ առավելություն ունի, քանի որ նրանից հետո չկա վերականգման շրջան: Ընդամենը խորհուրդ է տրվում 6-7 օր լոգանք չընդունել, չհաճախել շոգեբաղնիք և լողավազան: