Դեմքի անբաժան մասն են կազմում հոնքերը, ցավոք մազերի նման նրանք էլ հակված են թափվելուն: Հոնքերի փոխպատվաստումը թույլ է տալիս վերադարձնել հոնքերի բնական տեսքն, առանց վիրահատական միջամտության: Ընդհանուր առմամբ հոնքերի և մազերի փոխպատվաստումը կատարվում են միևնույն եղանակով, բացառություն են կառուցվածքը և աճի տեխնիկան:
Ցուցումներ
Կան մի քանի պատճառներ որոնք նպաստում են հոնքերի թափվելուն:
-Տարբեր հիվանդություններ
-Ֆիզիկական վնասվածքներ
-Քիմիոթերապիա և այլ բժշկական պրոցեդուրաներ, որոնք վատ ազդեցություն են ունենում
- Սխալ խնամքը կամ անորակ կոսմետիկ միջոցները
-Տրիխոտիլոմանիա
Հոնքերի փոխպատվաստման գործընթացը
Հոնքերի փոխպատվաստման նպատակը դոնորական մազերի միջոցով հոնքերի փոխպատվաստումն է: Կախված հոնքերի նախնական տեսքից անհրաժեշտ են 50-350 գրաֆտ: Քանի որ հոնքերի մազերը նկատելիորեն բարակ են, ծոծրակի հատվածի մազերը հարմար չեն լինի փոխպատվաստման համար:
Հոնքերի փոխպատվաստումից հետո
Որպեսզի պատվաստումն արդյունք տա և հոնքերի մազերը սկսեն աճել անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել պատվաստման առաջին օրերը: Հաճախորդի մոտ հնարավոր են քոր, այրոց, ինչը ստիպում է շփվել այդ տարածքի հետ, սակայն նախնական շրջանում պետք է զգուշություն ցուցաբերել: