Մի շարք խնդիրներ նպաստում են մաշկի վրա կնճիռների առաջացմանը: Միմիկական են կոչվում այն կնճիռները, որոնք առաջանում են միմիկական մկանների ակտիվ գործունեության պատճառով: Տարիքային կնճիռների և անբարենպաստ միջավայրի պատճառով կնճիռների առաջացմանը նպաստում են մաշկի կալոգենի և հիալուրոնյան թթվի կորուստը, որոնք ապահովում են մաշկի էլաստիկ և ձիգ լինելը: Կալոգենն իրենից ներկայացնում է սպիտակուց, որն ապահովում է մաշկի կառուցվածքը, իսկ հիալուրոնյան թթուն բնական շաքար է, առկա է բոլոր կենդանի բջիջների մեջ, ապահովում է ջուրը ինչն էլ խոնավություն և ծավալ է հաղորդում մաշկին: Կնճիռների ուղղումը (բոտոկսով և դիասպորտով ներարկումները): Կնճիռների շտկման մեջ այսօր կարևոր դեր է խաղում բոտուլոտոկսինով ներարկումները, ինչն ստանում են կլոստրոդիում բոտուլինում բակտերայից: Քիչ չափաբաժնի դեպքում այն կոսմետոլոգիայում դեղամիջոցի դեր է կատարում:

 

Բոտոկսով և Դիսպորտով ներարկումներ

 

Բոտոկսով ներարկումը կատարվում է բարակ ստերիլ ասեղների միջոցով, ներարկումը թույլ է տալիս հարթեցնել անգամ ամենախորը կնճիռները: Բոտուլինյան նեյրոտոկսինի ազդեցությունը նվազեցնում է մկանային ռեցեպտորների ակտիվ գործունեությունը: Փոքրածավալ և խորը կնճիռները հարթվում են, իսկ մաշկը դառնում է համաչափ: Բոտոկսը և դիասպորտը չեն ներթափանցում արյան մեջ, այլ սահամանափակվում են այն տարածքով որտեղ կատարվել է ներարկումը: Բոտուլինոտոկսինի օգտագործումը չի առաջացնում բոտուլիզմով հիվանդանալու վտանգ, քանի որ չունի համակարգային ազդեցութուն: Ներարկումից հետո արգելափակվում է միայն ացետիլխոլինի արձակումը, ինչն ազդանշան է տալիս նյարդային մկաններին, որն էլ նպաստում է մկանային կծկումների կրճատմանը, ընդ որում՝ ապահովելով արյան մատակարարումը և մկանային սնուցումը, ինչով էլ բացատրվում է ատրոֆինայի բացակայությունը, նույնիսկ մի քանի անգամյա ներարկումներից հետո:


Բոտոկսով և Դիսպորտով ներարկումների տարբերությունը

 

Կոսմետոլոգիայի ոլորտում ավելի արդյունավետ և հաճախ օգտագործվող դեղամիջոցները, որոնք պարունակում են մաքուր բոտուլիզմի տոկսին, հանդիսանում են Բոտոկսը և Դիասպորտը: Սրանք գրանցված և միջազգային շուկայում պատենտավորված դեղամիջոցներ են, որոնք վաղուց օգտագործվում են Ուկրաինայում և անցել են շատ կլինիկական փորցաքննություններ: Այդ դեպքում ո ՞րն է այս երկու դեղամիջոցների տարբերությունը: Առաջինը՝ համանման արդյունք ստանալու համար Դիասպորտի չափաբաժինը պետք է ավելի շատ լինի քան Բոտոկսինը: Սա վերաբերվում է միայն չափաբաժնին: Բոտոկսը ամերիկյան գործարանի արտադրություն է, իսկ Դիասպորտը՝ ֆրանսիական:

 

 Արդյունքը

 

 Գործընթացն անցկացվում է ամբուլատոր պայմաններում, տեղային ցավազրկման անցկացմամբ, որի համար օգտագործում են հատուկ քսուք: Միմիկական կնճիռների հարթեցման դեպքում ընդունելությունը տևում է 30-40 րոպե, իսկ բուն գործընթացը՝ 10 րոպե: Նախնական արդյունքը տեսանելի կլինի ներարկումից 2-3 օր հետո, իսկ 2-րդ շաբաթվա վերջում՝ ամբողջական արդյունքը: Հարկ եղած ժամանակ, ինչը շատ հազվադեպ է հանդիպում, 2-րդ ներարկումն անցկացնում են 14-րդ օրը: Ցավոք ներարկման արդյունքը հավերժ չէ՝ 3-10 ամիս, լինում են դեպքեր, երբ արդյունքը պահպանվում է 12-16 ամիս: Հետևյալ ներարկումները Խորհուրդ է տրվում տարվա մեջ երկու անգամ կիրառել: Պետք է նշել, որ ներարկումային կոսմետոլոգիայի մեջ, հազվադեպ հանդիպում են դեպքեր, երբ հաճախորդի օրգանիզմը առանձնահատուկ դիմադրողականություն է ցուցաբերում Բոտոկսի և Դիսպորտի նկատմամբ՝ սովորական չափաբաժնի դեպքում:

 

Ցուցումներ

 

Բոտոկս և Դիսպորտ դեղամիջոցների ներարկումները նպաստում են հետևյալ թերությունների շտկմանը՝

 

  • Ճակատային հատվածի հորիզոնական կնճիռներ
  • Միջհոնքային կնճիռներ
  • Աչքերի արտաքին անկյունների կնճիռներ
  • Կնճիռներ քթի հատվածում
  • Թուլացած հոնքեր


Հակացուցումներ

 

  • Քաղցկեղ հիվանդության դեպքում
  • Դեղամիջոցների նկատմամբ առանձնահատուկ դիմադրողականության դեպքում
  • Ներվամկանային պաթոլոգիայի դեպքում
  • Ներարկման ենթակա հատվածի բորբոքման դեպքում
  • Էպիլեպսիկ հիվանդության ժամանակ
  • Հակաբիոտիկների օգտագործման դեպքում
  • Հեմոֆիլիա (արյան մակարդելիության խնդիր)
  • Դիասպորտի դեպքում՝ ալերգիա կովի կաթի սպիտակուցի նկատմամբ

 

Կան կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են առաջացնել ներարկումները: Բոտոկսով և Դիսպորտով ներարկումներ կարող են անցկացնել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, առանց լուրջ բարդությունների: Սակայն լինում են դեպքեր, երբ առաջանում են բարդություններ՝

  • Գլխացավ
  • Կոպերի և հոնքերի թուլացում
  • Սրտխառնոց
  • Այտուցներ
  • Հոգնածոււթյուն
  • Կարմրություն ներարկման հատվածում, անհարմարավետության զգացողություն
  • Տեսողական խնդիրներ
  • Մկանների թմրություն
  • Ալերգիկ երևույթներ Բոտոկսի և Դիսպորտի նկատմամբ

 

Խորհուրդներ, որոնք անհրաժեշտ է հետևել ներարկումներից հետո 

Պրոցեդուրայի ավարտից հետո անհրաժեշտ է՝

  • Պրոցեդուրայի անցկացման օրն անկացնել ուղղահայաց պառկած դիրքում, չքնել դեմքը դեպի ներքև
  • Ներարկման հատվածին ձեռք չտալ, որպեսզի խուսափել բորբոքումներից, չմերսել
  • Մի քանի օր տաք վաննա չընդունել, չհաճախել շոգեբաղնիք
  • Մի քանի օր հրաժարվել ոգելից խմիչքից
  • Պրոցեդուրայի օրը խուափել երթուղայինից օգտվելուց
  • Ներարկման հատվածներում առաջին երկու օրը չօգտագործել կոսմետիկ միջոցներ

 
Ուշադրություն. Դեղամիջոների քանակը որոշում է բժիշկը, անվճար խորհրդատվության ժամանակ:

 

Ճակատային հատվածի հորիզոնական կնճիռներ

 Հաճախ զարմանք կամ հիացմունք արտահայտելու համար բարձրացնում ենք հոնքերը և առաջացնում ենք կնճիռներ: Այդ ժամանակ ձգվում են ճակատային հատվածի մականները և առաջացնում են կնճիռներ: Այս վատ սովորությունից ձերբազատվելու նպատակով կատարվում են ներարկումներ, իսկ կարճ ժամանակ անց Դուք կսկսեք զարմանալ միայն աչքերով:

 

 


Միջունքային կնճիռներ

Գոյություն ունի էմոցիաների արտահայտման ևս մի վատ սովորություն, որն առաջացնում է տհաճ կնճիռներ: Այս կնճիռների առաջացման պատճառը միայն տարիքը չէ, նմանատիպ կնճիռներ են ունենում այն մարդիկ, ովքեր ցանկանում են լուրջ տեսք տալ իրենց դեմքին, և նրանք ում մոտ նկատվում է դեմքի մկանների ակտիվ գործունեություն:

 

Կնճիռներ աչքերի արտաքին հատվածում

 

 Ոչ միայն ուժեղ էմոցիաները, այլ նաև ծիծաղն ու լացն են առաջացնում կնճիռներ: Սխալ խնամքը, անորակ կոսմետիկ միջոցների օգտագործումը առաջացնում են այս անցանկալի արդյունքը: Սթրեսերը, սխալ սնվելը առաջացնում են առավել վառ արտահայտված կնճիռներ: Այս խնդիրները շտկել մեզ օգնում են ներարկումները:

 

 

 

 

 Կախված հոնքեր


Տարիքի ընթացքում մաշկը թոշնում է, կորցնում է էլաստիկությունը, ինչի հետևանքով հոնքերը թուլանում են: Տարիների ընթացքում այս կնճիռները դեմքին հաղորդում են տխուր, հոգնած տեսք, իսկ հոնքերի միջև առաջանում է խորը ակոս: Չիմանալաով այս ներարկումների մասին մարդիկ փորցում են ինքնուրույն պայքարել նմանատիպ կնճիռների դեմ, չհասնելով ցանկալի արդյունքի նոր միայն դիմում ներարկումներին, ինչը դեմքին տալիս է ավելի բարի տեսք:

 

Կնճիռներ քթի հատվածում

 Մեզանից շատերը բուռն են ընդում շրջապատում կատարվող իրադարձությունները՝ չմտածելով մաշկի մասին: Քիթը կնճռոտացնելու վատ սովորությունը առաջացնում են անցանկալի կնճիռներ, որոնց շտկման իդեալական տարբերակը ներարկումներն են:

Այս մասին ավելի մանրամասն ծանոթացեք ուրվագծային պլաստիկա բաժնում: